Ազատամարտիկ, Ազատամարտիկների սոցիալական խնդիրների պայքարի ակունքում կանգնած Վոլոդյա Ավետիսյանը «Ժամանակ»-ին տեղեկացրել է, որ չի մասնակցելու այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ հրավիրվող հանրահավաքին:
«Այս քամին փչում է Ռուսաստանից, եւ ես չեմ ուզում իմ նախնական ուղուց շեղվել եւ շարունակելու եմ պայքարել ազատամարտիկների սոցիալական ապահովության հարցերի լուծման ուղղությամբ»,-ասաց ազատամարտիկը, հավելելով, որ այս ամենն ուղղորդվում է ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի կողմից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























