Վրաց-թուրքական սահմանին իրավապահները ձերբակալել են տղամարդուն, ով կասկածվում է օտարերկրյա բանկի զինված կողոպուտի մեջ:
Հարձակվողների թիրախն էր դարձել ուկրաինական «ՊրիվատԲանկի» մասնաճյուղը՝ Քվեմո-Քարթլի նահանգի մառնեուլի քաղաքում: Կողոպտիչներից մեկը՝ 40-ամյա Սեյպ Ս.-ն փորձել է հատել թուրքական սահմանը «Սարպի» անցակետի մոտ, սակայն ձերբակալվել է:
Մյուս երկու կողոպտիչներին՝ 28-ամյա Ռամին Օ.-ին եւ 29-ամյա Ռաիս Կ.-ին ձերբակալել էին Մառնեուլիում:
Օգոստոսի 8-ի առավոտյան նրանք դիմակավորված մտել էին բանկի տարածք, առեւանգել 110 հազար լարի (մոտ 66 հազար դոլար), 80 հազար դոլար եւ 5 հազար եվրո:




























