Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում այսօր` օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:
Նա նշեց, որ վերջինս իրենց մոտ ընդունվել է օգոստոսի 5-ին, նրա մոտ առկա էր գլխուղեղի ուռուցք, ինչի կապակցությամբ օգոստոսի 9-ին վիրահատել են: «Բավականին բարդացած էր, վիճակը ծանր էր, կարծեմ` երկրորդ, թե երրորդ անգամն էր վիրահատվում, դրանից առաջ էլ Գերմանիայում էր եղել, վիրահատություն էր տարել: Վիրահատեությունից հետո տեսել եմ, ծանր վիճակում, չէր խոսում, գիտակցության էլեմենտներ կային, բայց, դժբախտաբար, բարդություններ են առաջացել, մահացել է»,- ասաց Օնիկ Մելքոնյանը` հավելելով, որ փորձաքննությունը կպարզի, թե հատկապես ինչն է հանգեցրել մահվան:
Նշենք, որ Աբրահամ Սուրենի Բաբայանը ծնվել է 1957թ. հոկտեմբերի 21-ին Արարատ քաղաքում: 1965թ հաճախել է Արարատ քաղաքի թիվ 2-րդ դպրոցը: 1975թ. ավարտելուց հետո աշխատել է N1 շին. վարչությունում որպես բանվոր: 1976-1978թթ ծառայել է խորհրդային բանակում: Սովորել եւ ավարտել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի «Հաշվապահական հաշվառում» բաժինը, ստացել է հաշվապահի որակավորում, այնուհետեւ ընդունվել Գյուղակադեմիայի «Խմորում եւ գինու տեխնոլոգիա» բաժինը, ստացել ճարտարագետ-տեխնոլոգ որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Արարատի քաղառում` բանվորից մինչեւ Արարատի քաղաքի տնօրեն, մինչեւ 1993թ.: 1993թ-ի դեկտեմբերից մինչեւ 1994թ. նշանակվել եմ ՀՀ պարենի եւ մթերումների նախարարության Այգավանի կոնյակի գործարանում որպես իրացման գծով փոխտնօրեն: 1994թ. ապրիլ ամսից պարենի եւ մթերումների նախարարի հրամանով նշանակվել է Այգավանի կոնյակի գործարանի տնօրեն` մինչեւ 1998թ. հունիս ամիսը: 1998թ. հունիս ամսին ընտրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ: 1998թ-ի դեկտեմբեր ամսին ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն:
1992թ. ընտրվել է ՙ«Ցեմենտ» ֆուտբոլային ակումբի նախագահ:
1998-ից 2000թ. ՙ«Ցեմենտ» ֆուտբոլային թիմը եղել է Հայաստանի կրկնակի չեմպիոն,1999թ.` բրոնզե մեդալակիր, 1998-1999թ.թ. կրկնակի գավաթակիր, 1998-2000թ.թ. սուպեր գավաթակիր, 1999թ ՀՀ «Արդար խաղի» մրցանակակիր է, 2000թ. պարգեւատրվել է օլիմպիական միջազգային կոմիտեի կողմից պատվոգրով :
1999թ.-ին ստեղծել է «ՖԱ» Արաքս ՓԲԸ-ն, որի հիմնադիր նախագահն է մինչեւ օրս: 2002թ. հունիս ամսից ՀՀ Էներգետիկայի նախարարի հրամանով նշանակվել է Արարատի էլցանցի պետ: Դեկտեմբերին իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:
2004թ. նոյեմբերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ- ի հրավերով նորից նշանակվել է Արարատի շրջանի Էլցանցի պետ եւ աշխատել է մինչեւ Արարատի քաղաքապետ ընտրվելը, 2007թ. հուլիսի 1-ը: Նա ամուսնացած է ունի երեք երեխա եւ երեք արու թոռնիկ:



























