Ստամբուլում, Աթաթուրքի անվան օդանավակայանում օդանավերից մեկում ռումբի հնարավոր առկայությունը չի հաստատվել: Ուղեւորները մեկնել են 8 ժամ ուշացումով:
Օգոստոսի 14-ի երեկոյան Turkish Airlines եւ Lufthansa ավիաընկերությունների 5 չվերթները հետաձգվել էին անվտանգության ծառայությունների կողմից, այն բանից հետո, երբ անծանոթը հեռախոսազանգով հաղորդել է օդանավերից մեկում առկա ռումբի մասին, որը պետք է մեկներ Գերմանիա:
Ստամբուլի օդանավակայանում 5 չվերթեր են հետաձգվել՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով
Ուղեւորներն ու ուղեբեռը կրկնակի զննման են ենթարկվել: Ինքնաթիռի զննումը տեւել է 5 ժամ, որի ընթացքում ուղեւորների մի մասը տեղավորվել է հյուրանոցներում, մյուս մասը մնացել սպասասրահում: պայթուցիկ որեւէ նյութ չի հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
8 ժամ անց բոլոր ուղեւորները մեկնել են Գերմանիա:




























