Իրաքի մայրաքաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել. վերջին տվյալների համաձայն, ահաբեկչությունների զոհ է դարձել 28 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:
5 պայթյուններից մեկը որոտացել է «Կանաչ գոտուց» ոչ հեռու, որտեղ տեղակայված են կառավարական հաստատությունները, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների դեսպանատները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախօրեին իրաքյան Բաակուբա քաղաքում երկու պայթյունների արդյունքում զոհվել է 14 մարդ, եւս 26 մարդ վիրավորվել է:
Իրաքում վերջերս ավելացած լարվածության պատճառը կապված է շիաների ու սուննիների համայնքների բախումների հետ:



























