ԱՄՆ-ում ձերբակալել են «սերիական գրկախառնվողին». 29-ամյա Ջուլի Անտոնիո Յանեզը ներխուժում էր քնած կանանց ննջարան, կամացուկ տեղավորվում նրանց անկողնում եւ մերսում նրանց մեջքը:

Միաժամանակ, նրա գործողություններում զարմանալիորեն քիչ իրավախախտումներ կան. Նա մտել է այն տները, որոնց տիրուհիները մոռացել են կողպել դուռը, իսկ երբ կանայք արթնանալուց հետո նրան խնդրել են հեռանալ,  իսկույն կատարել է խնդրանքը: New York Daily News-ի հոդվածից պարզ է դառնում, որ տնային տնտեսուհիները հաճախ մոռանում էին ոչ միայն դուռը կողպելը, այլեւ ոստիկանություն դիմելը:

«Գրկախառնվողի» դատը պետք է կայանա մինչեւ սեպտեմբերի 17-ը: Այս պահին նա ստորագրությամբ ազատ է արձակվել: NEWSru.com-ը գրում է, որ պարզ չէ, թե որքանով լուրջ պատժի կենթարկվի Յանեզը. ամենայն հավանականությամբ, շեշտը կդրվի ապօրինի ներխուժման եւ ոչ պատշաճ վարքի վրա: