Անգլիական Էսսեկս կոմսության 72-ամյա բնակիչ Ռեյմոնդ Վուդքոքը 400մ բարձրությունից ջուրն է նետվել՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով: Նա իր թռիչքը նվիրել է բարեգործական հիմնադրամին, որը բրիտանացի տաքսիստները կազմակերպել են հիվանդ երեխաներին օգնելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով SWNS գործակալությունը, նա երեք անգամ դեպի ներքեւ է թռել: Նա բավականին առաջ է անցել նախկին ռեկորդակիր չինացուց, ով ջուրն է նետվել 50 մետրից:

Տղամարդը  նաեւ մի քանի այլ ռեկորդների հեղինակ է: