Լոնդոնի բարձագույն դատարանը Guardian թերթի լրագորղ Գլենն Գրինվարդի ընկեր Դեվիդ Միրանդայից առգրավված նյութերի հիման վրա վճիռ է կայացրել: Դատարանի որոշմամբ թույլ է տրվում դրանք կիրառել միայն ազգային անվտանգության պաշտպանության նկատառումներով: Նման ձեւակերպումը նշանակում է, որ իշխանությունները իրավունք չունեն փաստաթղթերը տարածել եւ փոխանցել այլ երկրների:
Ստացված տվյալները կարող են նաեւ քրեական հետապնդման հիմք հանդիսանալ, հաղորդում է ՌԲԿ-ն:
Գլենն Գրինվարդը հրապարակել էր ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված նյութերը:
Միրանդայի հետ միջադեպը տեղի էր ունեցել լոնդոնյան Հիթրոու օդանավակայանում 2013թ.-ի օգոստոսի 18-ին: Ոստիկանները 9 ժամվա ընթացքում հարցաքննում էին թղթակցի բրազիլացի գործընկերոջը: Հարցաքննության ընթացքում նրանից առգրավել էին համակարգիչը, բջջային հեռախոսըր եւ տեղեկատվության այլ էլեկտրոնային կրիչներ:
Լոնդոնում ձերբակալել են Սնոուդենի հետ համագործակցող լրագրողի գեյ-ընկերոջը
Բրազիալցու փաստաբանները Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյին եւ Սքոթլենդ-Յարդի ղեկավար Հոգան-Հոուին ուղղված նամակում պահանջել էին 7 օրվա ընթացքում իրենց պաշտպանյալին վերադարձնել առգրավված իրերը: Միաժամանակ Guardian-ը Միրանդայից առգրավված նյութերը պաշտպանելու հայցով դիմել է դատարան:
Օգոստոսի 20-ին Guardian թերթօ գլխվոր խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտնել էր, որ հրատարակությունը հատուկ ծառայությունների կողմից լուրջ ճնշման է ենթարկվել՝ սպիտակամորթ ամերիկացուց ստացված գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո:
Բրիտանական իշխանությունները The Guardian-ից պահանջում են ոչնչացնել Սնոուդենի նյութերը





























