Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում ձերբակալել են Դավիդ Միրանդային՝ բրիտանացի լրագրող Գլենն Գրինվալդի ընկերոջը: Լրագրողը հրապարակել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները: Այս մասին հաղորդվել է The Guardian պարբերականի կայքում:

Գրինվալդն ու Միրանդան նույնասեռ քաղաքացիական կապի մեջ են: Վերջինս ձերբակալվել է 2000թ ընդունված ահաբեկչության մասին օրենքի շրջանակներում: Ըստ այդմ, օրենքը թույլ է տալիս հարցաքննել Մեծ Բրիտանիա ժամանած այն անձանց, որոնց կասկածում են ահաբեկչությանը հանցակից լինելու մեջ:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, բրիտանացի իրավապահները չեն բացահայտում Միրանդային ձերբակալելու դրդապատճառները: