Մեծ Բրիտանիայի իշխանությունները The Guardian-ից պահանջել են ոչնչացնել կամ իրենց հանձնել Էդվարդ Սնոուդենից ստացած նյութերը, հրատարակչության կայքում հայտնել է The Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռաբրիջերը: Ըստ Ռասբրիջերի` հունիսին The Guardian-ի կողմից Սնոուդենի բացահայտումները հրապարակվելուց հետո իր հետ կապ է հաստատել Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա եւ հայտնել. «Դուք ձերն ստացաք: Այժմ մենք ցանկանում ենք վերադարձնել նյութերը»:
The Guardian-ի գլխավոր խմբագիրը հրաժարվել է կատարել այդ խնդրանքը, որից հետո Լոնդոնում խմբագրություն են այցելել Կառավարության երկու աշխատակիցներ եւ ոչնչացրել երկու համակարգիչների սեղմապնակները , որոնցում պահպանվում էին Սնոուդենի հանձնած նյութերը: Ռասբրիջերը հեգնում է, որ կառավարական ուժերը բավականին հեռու են «թվային դարից», սահմանափակվել են միայն համակարգիչների ոչնչացմամբ եւ դրանից հետո հրատարակչությանն այլեւս չեն անհանգստացրել իրենց այցերով:
The Guardian-ի գլխավոր խմբագիրն ընդգծել է, որ խմբագրությունը շարունակում է աշխատանքը Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերի հետ, սակայն այժմ դա անում է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս, հայտնում է lenta.ru-ն:Ռասբրիջերի հրապարակման առիթ է դարձել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում The Guardian-ի լրագրող Գլենն Գրինվալդի ընկեր Դավիդ Միրանդայի ձերբակալությունը: Գլեն Գրինվալդը Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերով մի շարք հոդվածներ էր գրել:
Լոնդոնում ձերբակալել են Սնոուդենի հետ համագործակցող լրագրողի գեյ ընկերոջը
Օգոստոսի 19-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել էին, որ Միրանդայի հետ կապված միջադեպի հետ ոչ մի կապ չունեն, ընդգծելով, որ որոշումը կայացրել էր Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Միջադեպից հետո Սնոուդենի հետ կապ պահպանող Գրինվալդը հայտնել էր ԿՀՎ-ի նախկին գործակալի տրամադրած նյութերի հիման վրա հրապարակումների հարցին ավելի «մոլեգին» մոտենալու իր մտադրության մասին:
Լրագրողը նշել էր, որ ինքը մտադիր է Բրիտանիայում հատուկ ծառայությունների գործունեությունը բացահայտող նյութեր հրապարակել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























