Հնդկական Մումբայ քաղաքի ոստիկանները  ձերբակալել են ֆոտոլրագրողուհու բռնաբարության մեջ կասկածվող 5 անձանցից երկուսին: Նրանցից մեկը խոստովանել է կատարվածը:

Մյուս երեք հանցագործների անձը պարզվել է, ընթանում են նրանց որոնումները: Մեկ գիշերվա ընթացքում տաք հետքերով ձերբակալվել էր 20 մարդ: Ոստիկանությունը հաղորդում է, որ հանցագործների շարքում մեծամասնությունը մոտ 20 տարեկան է, եւ հնարավոր է, նրանք թմրամոլներ են, ովքեր ապրում են դեպքի վայրին մոտ տարածքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հարավային Շակտի-Միլլզ շրջանում: 23-ամյա աղջիկը խմբագրության առաջադրանքով գործընկերոջ հետ իր աշխատանքն էր կատարում: Չարագործները հարձակվել ու ծեծի են ենթարկել նրանց, որից հետո աղջկան կապել են, տարել լքված շինություն ու բռնաբարել:

Հնդկաստանում կին լրագրողը խմբակային բռնաբարության է ենթարկվել

Այս պահին աղջկա վիճակը գնահատվում է «կայուն»: