Հյուսիսային ծովում հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի եւս մեկ ուղեւորի մարմին: Հիշեցնենք, որ նախկինում գտնվել էին ջրի վրա հարկադիր վայրէջք կատարած ուղղաթիռի անհայտ կորած երեք ուղեւորներից երկուսի մարմինները:
Ուղղաթիռն ընկել է Հյուսիսային ծովը. Կա երկու զոհ
Բազմանպատակ Super Puma ուղղաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Հյուսիսայի ծովում, Շոտլանդական կղզիներից արեւմուտք ընկած հատվածում: Ուղղաթիռը մարդկանց էր տեղափոխում նավթ եւ գազ արդյունահանող հարթակներից: Ուղղաթիռում են գտնվել 16 մարդ եւ անձնակազմի երկու անդամ: Արտակարգ իրավիճակից անմիջապես հետո հնարավոր էր եղել փրկել 15 ուղեւորների եւ հայտնաբերել երկու զոհերի դիակները:
Ուղղաթիռի վայրէջքի պատճառների մասին ոչինչ չեն հաղորդում, նշում է «Ռոսիյսկայա գազետան»:




























