Ռուսական ինտերնետը ողողվել է սենսացիոն նորությամբ, թե ռուս զբոսաշրջիկները Լեհաստանում ծեծի են ենթարկել արջի: Ինչպես հաղորդում է «URA.Ru» պորտալը, վկայակոչելով լեհական humbug.pl պորտալը, երկու ռուս զբոսաշրջիկները ստիպված են լինելու վճարել կենդանու բուժման համար եւ պատասխանատվության են ենթարկվելու բնության պահպանության մասին օրնքի համաձայն:
Հաղորդվում է, որ ռուս զբոսաշրջիկները որոշել են այցելել Մորսկոե Օկոյում գտնվող Տատրանի ազգային պարկ:
«Հաղորդագրություն էինք ստացել, որ երկու տղամարդ, բռունցքներով ծեծի են ենթարկում…արջին…Ի զարմանս մեզ դեպքի վայրում հայտնաբերեցինք ուշագնաց արջին եւ արյունոտված ռուսաստանցիներին»,- իբր ասել ենն պարկի աշխատակիցները:
Պարզվել է, որ չելյաբինցիները ազգային պարկ են մտել առանց մուտքի տոմսի համար ճարելու: Նրանք կարծել են, որ արջը պարկի զգեստափոխված աշխատակիցն է, վախեցել են եւ որոշել են «պրոֆիլակտիկ» հարձակում գործել: Արդյունքում՝ արջին անգիտակից վիճակում տեղափոխել են Կրակովի վիրաբուժական կլինիկա, վիրահատել են: Այսպիսի պատմություն են այսօր ներկայացրել բազմաթիվ ռուսական լրատվամիջոցները: Այն մարդու համար, ով երբեւէ արջի է հանդիպել, այս պատմությունը կեղծ կթվա, քանի որ դժվար թե մարդը կարողանա ծեծի ենթարկել արջին:
Միջադեպի մանրամասները փորձել է պարզաբանել «Կոմսոմոլսկայա պրավդան»: Կասկածները ցրել է Տատրակի պարկի աշխատաիցը: «Մեզ մոտ նման բան չի եղել, այդ պատմությունը ինչ-որ մեկը հորինել է: Չի կարող պատահել, որ ինչ-որ մեկն արջին ծեծի ենթարկի»,- թերթին են հայտնել պարկի վարչակազմից:
Լեհական humbug.pl ռեսուրսը թարգմանաբար նշանակում է «հիմարություն», իսկ նորությունը այնտեղ հայտնվել է դեռեւս 2009-ին:




























