Ստամբուլի բնակիչ Էրդեմ Գյունդուզը, ով Թուրքիայի հակակառավարական շարժման խորհրդանիշ է դարձել, արժանացել է գերմանական М100 Media Award պերճաշուք մրցանակի:
«Իր անխոս բողոքով նա դարձել է խաղաղ ընդվզման խորհրդանիշ եւ ամբողջ աշխարհում կողմնակիցներ է ձեռք բերել»,-ասել է Պոտսդամի քաղաքապետ Յան Ջեյկոբսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն: Մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի հինգին Պոտսդամում:
Հիշեցնենք, որ 34-ամյա Գյունդուզը Թաքսիմ հրապարակում անխոս եւ առանց ոստիկաններին արձագանքելու կանգնել էր մոտ 8 ժամ: Կարճ ժամանակ անց նրան էին միացել հարյուրավոր համախոհներ:




























