ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո Ուկրաինան կդադարի Ռուսաստանի ռազմավարական գործընկերը լինելուց եւ կզրկվի միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը:

«Ուկրաինայի՝ ԵՄ մտնելուց հետո, այդ երկիրը կդադարի մեզ համար ռազմավարական գործընկեր լինելուց: Չենք հասկանում, թե ինչու է Ուկրաինան ինքնակամ իր սուվերենությունը տրամադրում Բրյուսելին»,-հՅՏրՐԵԼ Է Գլազեւը:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում ուկրաինական պատվիրակությունը խորհրդակցությունների է մասնակցել, որոնց արդյունքում Ռուսաստանի փոխվարչապետը լրագրողներին հայտնել է, որ անիմաստ է շարունակել բանակցությունները՝ կապված եւ ԵՄ ազատ առեւտրի գոտուն, եւ Մաքսային միությանն անդամակցելու հետ:

Ռուսաստանի փոխվարչապետ. Կիեւի նկատմամբ Մաքսային միության սակագների կիրառումը ԵՄ հետ ասոցացման պայմաններում անհնար է