Անվտանգության խորհուրդը շրջանցելու փորձերը եւ տարածաշրջանում ռազմական միջամտության համար հերթական անգամ անհիմն պատրվակ փնտրելը լի են Սիրիայի համար նոր տառապանքներով եւ Մերձավոր արեւելքի համար ողբերգական հետեւանքներով: Այս մասին ասվում է Ռուսատանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում՝ կապված Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի՝ ռուս-ամերիկյան հանդիպումը հետաձգելու որոշման հետ:

«Ավելի վաղ Վաշինգթոնը հետաձգել էր վերոհիշյալ հանդիպումը՝ հենց դրա ժամկետները համաձանեցնելու նախօրեին, ինչը Մոսկվայում վրդովմունք է առաջացրել»,-ասվում է հայտարարությունում: Նշվում է նաեւ, որ Սիրիայի շուրջ ներկայումս ծավալվող դրամատիկ իրադարձությունների ֆոնին մեծ է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի եւ, առհասարակ, ամբողջ միջազգային հանրության համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը:

Սակայան Հաագայում կայանալիք հանդիպումը հետաձգելու ԱՄՆ որոշումը հակառակ ազդանշան է տալիս ընդդիմությանը՝ ամրապնդելով վերջինիս փոխզիջումների չգնալու դիրքորոշումն ու ուժային միջամտության ակնկալումը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հետաձգել էր օգոստոսի 28-ին նխատեսվող ռուս եւ ամերիկացի դիվանագետների հանդիպումը՝ կապված սիրիական կոնֆերանսը հրավիրելու հետ:

ԱՄՆ-ի Պետդեպը հետաձգել է «Ժնեւ-2»-ի հարցով Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ բանակցությունները