Ոստիկանությունը արգելափակել է սկանդալային FEMEN կազմակերպության կիեւյան գրասենյակը, փոխանցում է կազմակերպության մամուլի գրասենյակը:
Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ ոստիկանությունում, իբրեւ թե հաղորդագրություն են ստացել, որ գրասենյակում ռումբ եւ զենք է պահվում: Մինչդեռ FEMEN շարժումը հայտարարում է, որ ոչ զենք, ոչ պայթուցիկ սարքեր, ոչ թմրանյութեր չի պահում: Այս մասն հաղորդում է ЛIГА.net-ը:




























