Այսօր Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերություններում բացակայում են որեւէ տեսակի «սուր անկյունները»: Այդ մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ավանդականորեն ձեւավորված բարեկամական հարաբերություններն այսօր բոլոր ուղղություններում բեղմնավոր են՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար:

«Ցանկանում եմ նույնիսկ նշել, որ մեր երկրները հանդիսանում են Եվրամիության «Արեւելյան համագործակցություն» ծրագրի անդամ երկրներ, ինչը նպաստում է միջազգային հարթակներում առավել սերտ համագործակցությանը: Գործոններից մեկն է այն, որ Ուկրաինան Վիլնյուսի վեհաժողովի շրջանակներում նախատեսում է ստորագրել, իսկ Հայաստանը, որքան մեզ հայտնի է, վավերացնել, ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը»,- նշել է Իվան Կուխտան:

Դեսպանի խոսքով, մշտական հիմքերի վրա զարգանում է երկու երկրների զեկավարների միջեւ երկխոսությունը, որն իր հերթին վկայում է փոխհամագործակցության բարձր մակարդակի մասին եւ նպաստում է երկկողմանի արդիական հարցերի լուծմանը: