Հայաստանում ԵՄ-ի պատվիրակությունը կայքէջ է բացել քաղաքացիական հասարակության հետ երկխոսության համար` քաղաքացիական հասարակության կարծիքը քաղաքականության տարբեր բնագավառներում հաշվի առնելու եւ ավելի նպատակամղված խորհրդատվություններ անցկացնելուն օգնելու նպատակով, հայտնում է Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնը:
Խորհրդատվական կայքէջի հիմնական նպատակը քաղաքացիական հասարակության անդամներին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագա զարգացման վերաբերյալ միմյանց եւ Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության հետ կարծիք փոխանակելու հնարավորություն տրամադրելն է:
Քննարկման թեմաներն ընդգրկում են քաղաքական ծրագրերից եւ աշխատանքային փաստաթղթերից մինչեւ հատուկ նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդատվություններ: Նոր առցանց գործիքը «արդյունավետ եւ օգտակար միջոց կդառնա ԵՄ-ի եւ քաղաքացիական հասարակության միջեւ փոխգործակցության համար»:





























