Facebook սոցցանցը առաջին անգամ տեղեկություններ է բացահայտել տարբեր երկրների իշխանությունների կողմից օգտատերերի տվյալներին վերաբերող հարցումների մասին։
Ըներությունը հայտնել է, որ 2013թ. առաջին վեց ամիսներին 74 երկրների իշխանություններից մոտ 26 հազար նման հարցում է ստացել, որոնք վերաբերում էին 38 հազար օգտատերերի։
Հարցումների թվով առաջատարը ամերիկյան իրավապահներն են։ Նրանցից 11-12 հազար հարցում է ստացվել, որոնք վերաբերում էին 20-21 հազար օգտատերերի։ Ընդ որում, դրանցից 79%-ն է բավարարվել։
2012թ. երկրորդ կիսամյակում նմանատիպ հարցումները 9-10 հազար են կազմել։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է (3,2 հազար), երրորդում՝ Մեծ Բրիտանիան (1,9 հազար)։ Ռուսական իշխանություններից Facebook -ը մեկ հարցում է ստացել մեկ օգտատիրոջ վերաբերյալ, սակայն այն չի բավարարվել, գրում է NEWSru.com-ը։
Facebook-ում բացատրել են, որ հարցումների մեծ մասը քրեական հանցանքների կողոպուտի եւ մարդկանց առեւանգման հետաքննության հետ է կապված եղել։




























