Մուամար Քադաֆիի ավագ որդին` Սեյֆ ալ Իսլամը, Տրիպոլիի առաջին ատյանի դատարանի առաջ կկանգնի սեպտեմբերի 19-ին, հայտնել են Լիբիայի գլխավոր դատախազությունից:
Ամբաստանյալի աթոռին կհայտնվի նաեւ փլուզված ռեժիմի հատուկ ծառայությունների ղեկավար Աբդալա աս Սենուսին: Սեյֆ ալ Իսլամի նման նրան էլ օգոստոսի 27-ին մեղադրանք էր ներկայացվել «սպանություն» հոդվածով, հայտնում է vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ Քադաֆի-կրտսերը ձերբակալվել էր 2011թ. նոյեմբերին` ապստամբների ջոկատի կողմից, եւ այդ պահից նրան կալանքի տակ են պահում եւ հրաժարվում են հանձնել Տրիպոլիի կենտրոնական կառավարությանը:
Լիբիայի իշխանությունները Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիին մեղադրում են 2011թ. «փետրվարի 17-ի հեղափոխության» ընթացքում կատարած ռազմական հանցագործություններում: ՄՔԴ-ն նրան մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ եւ ջանում է հասնել Հաագայում նրա դատավարությունն անցկացնելուն: Սակայն երկրի ղեկավարությունը հրաժարվում է կատարել այդ խնդրանքը՝ պնդելով, որ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիին հայրենիքում է պետք դատել։ Վերջինիս այնտեղ անխուսափելի մահապատիժ է սպառնում:




























