ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ հուզվել է «Ծառայապետը» ֆիլմը դիտելիս: Ֆիլմը պատմում է Սպիտակ տան աշխատակցի մասին:
Լի Դենիւելսի ֆիլմում աֆրոամերիկացի ծառայապետը, ով Սպիտակ տանն աշխատել է 34 տարի, փորձում է ղեկավարությանը համոզել սեւամորթերին վճարել նույնքան գումար, որքան սպիտակամորթերին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆիլմի գլխավոր դերակատարը Ֆորեսթ Ուիտակերն է, իսկ Օփրա Ուինֆրին կատարել է նրա՝ ալկոհոլից կախվածություն ձեռք բերած կնոջ դերը:




























