FEMEN շարժումը որոշել է դադարեցնել իր գործունեությունը Ուկրաինայի տարածքում, հայտարարել է Ալեքսանդրա Շեւչենկոն՝ դա բացատրելով շարժման ակտիվիստների վրա հարձակումներով: Ն ընդգծել է, որ կազմակերպության ակտիվիստուհիների համար ավելի անվտանգ կլինի գտնվել արտերկրում:
FEMEN-ի առաջնորդ Աննա Գուցոլը հայտարարել է, որ գրասենյակի խուզարկության ժամանակ ոստիկանությունն, իբրեւ թե, զենք է «հայտնաբերել»: Այնտեղ հայտնաբերել են զենքի որոշ տեսակներ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ պատրիարք Կիրիլլի լուսանկարները, որոնք նշված են եղել իբրեւ թիրախներ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Նա հայտարարել է, որ շարժումը խաղաղ բնույթ է կրում եւ իրենք երբեք զենք չեն պահել: Իշխանությունների գործողություններն ակտիվիստը որակել է որպես ռեպրեսիա:
Ավելի վաղ ոստիկանությունն արգելափակել էր շարժման կիեւյան գրասենյակը՝ հայտարարելով, որ այնտեղ ռումբ եւ զինամթերք պահելու մասին հաղորդագրություն է ստացվել:
Ոստիկանությունը Կիեւում FEMEN-ի գրասենյակում ռումբ է փնտրում




























