Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը այսօր օրենք է ստորագրել խորհրդարանի ստորին պալատը լուծարելու մասին: Այս մասին հաղորդել է նախագահական քարտուղարության վարիչ Վրատիսլավ Մինարժը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Չեխիայի նախախագահը վարչապետից դիմում էր ստացել՝ նախարարների կաբինետը լուծարելու մասին: Համապատասխան որոշումը վարչապետն ընդունել է այն բանից հետո, ինչ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները կառավարությանն անվստահություն էին հայտնել:




























