Կուբացի առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր հերթական հոդվածում հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե Կուբան հրաժարվել է ընդունել ԿՀՎ-ի «փախստական» նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին՝ ԱՄՆ կողմից հնչեցրած սպառնալիքների պատճառով:

Կաստրոն հայտարարել է, որ հիացած է Սնոուդենի քաջությամբ, որն, իր կարծիքով, «ամբողջ աշխարհին մեծ ծառայություն է մատուցել՝ բացահայտելով ԱՄՆ զզվելի, անարդար քաղաքականությունը»: Սակայն հայտարարություններն այն մասին, որ Կուբան վախեցել է Վաշինգթոնի սպառնալիքներից, Կաստրոն կեղծ է կոչել: Նա նաեւ քննադատել է ռուսական «Կոմմերսանտ» պարբերականին՝ նման տեղեկություններ տարածելու համար, փոխանցում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարբերականները նման տեղեկություններ էր հրապարակել:

Սնոուդենը մնացել է Ռուսաստանում, քանի որ Կուբան հրաժարվել է ընդունել նրան