«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ռեզերվուարներից մեկից ջրի արտահոսքի հետեւանքով առաջացած սպառնալիքը Միջուկային իրադարձությունների միջազգային սադղակով (INES) առաջին՝ «անոմալ իրավիճակի» մակարդակից հասել է երրորդ՝ «լուրջ միջադեպի» մակարդակի: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի միջուկային կարգավորման վարչության ներկայացուցիչը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հաղորդում է FaceNews-ը INES-ի սանդղակով 7-րդ աստիճանի վըանգավորության են գնահատվել Ֆուկուսիմա-1-ում ու Չելյաբինսկում տեղի ունեցած վթարները: Ներկայումս կայանի օպերատոր-ընկերությունը պարզում է միջադեպի պատճառները:

Նախորդ ամիս ընկերության աշխատակիցները խոստովանել էին, որ ռադիոակտիվ գրունտային ջրերն արտահոսում են Խաղաղ օվկիանոս: Կայանում պահվում է մեծ քանակությամբ կեղտոտ, ռադիոակտիվ տարրերով հարուստ ջուր:

«Դա ռադիացիայի հսկայական դոզա է: Իրավիճակը միայն վատանում է»,- հաղորդել է պրոֆեսոր Միչիյակի Ֆուրուկավան: