Իտալիայում հայտնաբերվել է 1մլն տարեկան մամոնտի կմախք: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հետազոտողները այն հյտնաբերել են դեռեւս շաբաթներ առաջ, սակայն միայն հիմա է հաջողվել կմախքը դուրս բերել հողից, փոխանցում է «Մայակ» ռադիոն:

«Gazeta.Ru»-ն փոխանցում է, որ պեղումներն իրականացվել են Ումբրիայի կենտրոնական շրջաններում: Այս տարածքը հայտնի է հնագիտական գտածոներով:

Որոնողական ջոկատում ներառված են Պերուջայի համալսարանի բնագիտության եւ աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներ: