ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել հնարավորություն տալ՝ կարգավորելու սիրիական ճգնաժամը:
«Հասել ենք սիրիական հակամարտության ամենածայրահեղ կետին: Եկեք այստեղ նշենք, որ դիվանագիտությանը պետք է հնարավորություն տալ, պետք է դադարեցնել զինված գործողությունները եւ բանակցություններ սկսել»,-ասել է նա:
«Տվյալ պահին Սիրիան պատերազմի եւ խաղաղության ամենամեծ մարտահրավերն է: ՄԱԿ-ի ԱԽ-ն մարմին է, որը պատասխանատում է խաղաղությունը եւ անվտանգությունը պահպանելու համար: Մասնակիցները չպետք է անգործ մնան, պետք է միավորվել եւ գործել՝ օգտագործելով հեղինակությունը»,-ընդգծել է Բան Կի Մունը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», նա կոչ է արել ՄԱԿ-ի փորձագետներին ժամանակ տալ՝ հետաքննելու Սիրիայում քիմիական զենքի կիարռման մասին հաղորդագրությունները: «Թիմը բոլորովին վերջերս է սկսել դեպքի վայրում իր աշխատանքները: Ժամանակ է հարկավոր՝ որոշում կայացնելու եւ զեկույց նախապատրաստելու համար»,-ասել է նա:




























