Twitter Inc. միկրոբլոգների ծառայությունն աշխատանքի է ընդունել ընկերության համար առաջին կոմերցիոն տնօրեն Նաթան Հաբարդին՝ ցանցի միջոցով ուղարկվող կարճ հաղորդագրությունների օգնությամբ օգտվողների համար գնումներ անելը հնարավոր դարձնելու նպատակով:
Bloomberg գործակալությանն ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Ticketmaster-ի նախկին տնօրեն 38-ամյա Հաբարդը Twitter-ում իր պարտականությունների կատարմանն անցել է արդեն այս շաբաթ: Հաբարդը կենթարկվի միջազգային վաճառքի բաժնի տնօրեն Ադամ Բեյնին:
Twitter-ը փնտրում է 2014թ. մինչեւ 1 միլիարդ դոլար եկամտի ավելացման նոր միջոցներ՝ փորձելով գործունեություն ծավալել համացանցային տիրույթում, որտեղ գերիշխում են eBay Inc.-ը եւ Amazon.com Inc-ը, նշում է «Ինտերֆաքսը»: Հաբարդն իրավունք ունի կապեր որոնել եւ պայմանագրեր կնքել վաճառողների եւ վճարային ծառայությունների հետ, այլ ոչ թե մրցակցել այդ ընկերությունների հետ:





























