Լվովում օգոստոսի 26-ի երեկոյան իր տան մուտքի մոտ սպանվել է Nravo IТ ընկերության համասեփականատեր Ռոման Միկիտան: Հանցագործը գործարարին դանակի 13 հարված է հասցրել, հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ից: Մարմինը գտել են շենքի առաջին հարկում, կողքին գցած է եղել նաեւ սպանության գործիքը:
Քրեական վարույթ է սկսվել: Քննությունը տարբեր վարկածներ է դիտարկում, որոնցից մեկը սպանվածի ձեռնարկատիրական գործունեությունն է, հայտնում է «Գլավրեդ»-ը:
Nravo IТ ընկերությունը զբաղվում է բջջային բրաուզերային խաղերի մշակմամբ, դրա գրասենյակները գտնվում են Լվովում, Կիեւում, Մոսկվայում, Վարշավայում եւ Չիկագոյում:




























