Ուոլ-Սթրիթի խոշորագույն միջնրդական կազմակերպություններից մեկը հանդիսացող Merrill Lynch-ը կմուծի 160 մլն դոլար՝ ռասսայական խտրականության մեղադրվելու հետեւանքով: Այդ գործը ութ տարի է արդեն, ինչ հետքննվում է ԱՄՆ դաշնային դատարաններում:
Ինչպես հաղորդում է «Gazeta.ru» թերթը, մեջբերելով The New York Times-ին, ռասայականության մեջ մեղադրանքի հայցը ներկայացվել էր 700 աֆրոամերիկացի բորքերների անունից, որոնք աշխատել են Merrill Lynch-ում: Հայցվորները պնդում էին, որ ղեկավարների կողմից աշխատանքի սկզբնական շրջանում քիչ աջակցության էին արժանանում եւ հաճախ գործընկերների կողմից ծաղրի էին ենթարկվում: 160 մլն դոլար. սա ԱՄՆ-ի պատմության մեջ նման դեպքերում տուգանքի ամենամեծ չափն է:
Merrill Lynch-ը հերթական անգամ վճիռը բողոքարկել է Գերագույն դատարանում, սակայն մերժում է ստացել, որից հետո ընկերությունը որոշում է ընդունել բավարարել հայցը:
Merrill Lynch միջնորդական կազմակերպությունը ռասիզմի համար տուգանվել է 160 մլն դո

Հասանելի է
русскийՏեղադրություն




























