Քենիայում խոշոր ավտոպատահարից նվազագույնը 41 մարդ է զոհվել: Արագընթաց Նայրոբի-Նարոկ մայրուղում շրջվել է ավտոբուսը: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ զոհվածների թվում չորս երեխա կա: Մոտ 33 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է rbc-ն:

«ՌԻԱ Նովոստիի» տվյալով, որը վկայակոչում է քենիական Standard media կայքը, պատահարից 31 մարդ է զոհվել: ՃՈ ղեկավար Սամուել Քիմարի խոսքով՝ ավտոբուսի վարորդն անհայտ պատճառով կորցրել է ղեկավարումը եւ ճանապարհից դուրս եկել, ինչից հետո մեքենան շրջվել է: