Մեքսիկայի իշխանությունները սկսել են տարհանել մեքսիկական հանրահայտ Լոս-Կաբոս հանգստավայրը՝ «Ջուլիետտա» արեւադարձային փոթորկի պատճառով:

Համապատասխան որոշումը կայացրել է մեքսիկական Հարավային Ստորին Քալիֆորնիա նահանգի քաղպաշտպանության ծառայությունը: Քաղաքի մի քանի շրջանների բնակիչներ արդեն անվտանգ վայրեր են տեղափոխվել: Ջրհեղեղի ենթակա շրջաններից բնակիչներին տարհանում են ավելի վաղ նախապատրաստված 164 կացարաններ:

Նախնական տվյալներով փոթորիկի վտանգավորության աստիճանը «նարնջագույն էր», սակայն արդեն երեկ գիշերվա դրությամբ այն հասել է «կարմիր» մակարդակի, փոխանցում է KM.RU-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

«Ջուլիետտայի» շարժման արագությունը գերազանցում է 40 կմ/ժ, իսկ քամու արագությունը 75-95 կմ/ժ է:

Ավելի վաղ արեւադարձային «Ֆերնանդ» փոթորիկը մեծ վնասներ էր հասցրել երկրի արեւելքում տեղակայված Վերակրուս նահանգին: Կատաղի տարարքի զոհ էր դարձել առնվազն 13 մարդ: