Անհայտ ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 28-ին, ժամը  21.30-ի սահմաններում, Երեւանի  Սարյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա եւ թողնելով դեպքի վայրը` հեռացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: