Մեքսիկայում երկաթուղային վթարից զոհված ապօրինի ներգաղթյալների թիվը հասել է 11-ի, հայտնել է Տաբասկո նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:
Երկու զոհերի մարմինները հայտնաբերվել էին օգոստոսի 29-ին` գնացքի բեկորների մեջ: Ավելի վաղ հայտնաբերվել էին եւս ինն ուղեւորի մարմիններ, վեց զոհերի մարմիննեն արդեն տեղափոխվել են հայրենի Հոնդուրաս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ներգաղթյալներին տեղափոխող բեռնատար գնացքը ռելսերից ընկել էր օգոստոսի 25-ին` Մեքսիկայի հարավում: Գնացքում եղել էր 250 ներգաղթյալ:
Մեքսիկայում երկաթուղային վթարից ապօրինի ներգաղթյալներ են զոհվել
Գնացքը Մեքսիկայի սահմանով մեկնում էր ԱՄՆ. ուղեւորության համար ներգաղթյալները սովորաբար վճարում են 100 դոլար:





























