Մեքսիկական իշխանությունները հաղորդել են Մարիո Նունյեսի ձերբակալության մասին: Վերջինս հանդիասանում է «Սինալոա» թմակարտելի բանդիտական վերնախավի անդամ եւ համարվում է երկրի ամենավատանգավոր հանցագործներից մեկը:

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդո Սանչեսը, Նունյեսը մեղադրվում է արեւմտյան Դուրանգո նահանգի տարածքում 350 մարդու սպանությանը հանցակից լինելու մեջ:

Քրեական շրջանակներում М-10 մականունով հայտնի Նունյեսը ձերբակալվել է Մեքսիկայի հյուսիսում գտնվող Սյուդադ-Խուարես քաղաքում, փոխանցում է NEWSru.com-ը:

Հետաքննության տվյալներով՝ Նունյեսը «Սինալոա» կարտելի զինված թեեւի հիմնադիրներից է: