Գորի քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Այս մասին օգոստոսի 30-ին հաղորդել է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով «Փիրվելի ռադիոն»:
Ռադիոկայանի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի երեկոյան: Opel մակնիշի ավտոմեքենան, որում եղել է 5 մարդ, բախվել է բեռնատարին: Մարդատարի բոլոր ուղեւորները զոհվել են:





























