«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 30-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Սակայն դոլարը դրսեւորել է աճի միտում՝ պահանջարկ վայելելով 406,75 դրամով: Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ դոլարը շուկայում վաճառվել է 406 դրամով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 406-406,5 դրամ, վաճառքինը՝ 408-409 դրամ:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր կայունություն է դրսեւորել հիմնական արժույթների նկատմամբ: Եվրոն այսօր սակարկվել է 1.3247 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33,2474 ռուբլի: Դոլարը զգալի արժեւորվել է ռուբլու նկատմամբ: