Աքրամ Այլիսլին նոր ստեղծագործություն է գրում: Այդ մասին նա հայտնել է «Ենի Մուսավաթ» թերթի հետ զրույցում:
Նա հրաժարվել է լրագրողներին հարցազրույց տալուց, պատճառաբանելով, որ նոր գիրք է գրում:
Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերին «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում հրատարակվել էր Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, որը չափազանց բացասական արձագանքի էր արժանացել Ադրբեջանում: Աքրամ Այլիսլիի նկատմամբ աննախադեպ հետապնդումներ էին սկսվել:
Ադրբեջանցի կեղծ հայրենասերների դժկամության պատճառը գրքում հայերի հանդեպ նկատվող ցավակցական երանգներն էին:
Գրողին զրկել էին «ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական թոշակից: Որդուն եւ կնոջը հեռացրել էին աշխատանքից: Բանը հասել էր նրան, որ Այլիսլիի կտրված ականջների համար պարգեւատրություն էին խոստացել:





























