Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում եւ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում իրականացվելիք պատարագներն այս տարի հաջորդելու են միմյանց`սեպտեմբերի 8-ին եւ սեպտեմբերի 10-ին:
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագն իրականացվելու է այնպես, ինչպես որ նախատեսված է՝ սեպտեմբերի առաջին կիրակի: Հաշվի առնելով այս հանգամանքը, որ մեծ թվով ուխտավորներ Վան են այցելելու, որոշվել է Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոսում անցկացվող պատարագն իրականացնել Սուրբ Խաչի պատարագից 2 օր անց: Այս ձեւով հնարավորություն է տրվում Վանի Աղթամարի Սուրբ Խաչի պատարագին մասնակցած ուխտավորներին մեկնել Դիարբեքիր եւ այնտեղ էլ մասնակցել պատարագի:
Նախորդ մի քանի տարիներին Աղթամարի Սուրբ Խաչում պատարագն իրականացվելէ սեպտեմբերի առաջին կիրակին, իսկ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսում հոկտեմբերին եւ նոյեմբերին;
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։
1400 աղոթատեղի ունեցող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին, Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականները անվանել են «գյավուրների թաղամաս» քանի որ մեծ թվով քրիստոնյաներ են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը:
Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»՝ վերանորոգելու եկեղեցին։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։





























