Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է «restart» անեն հարաբերությունները, որոնք ներկայումս այնքան էլ լավ վիճակում չեն, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկոսվը:

«Անկասկած, մեր երկկողմ հարաբերությունները այժմ լավագույն ժամանակները չեն ապրում: Անկասկած, մենք պետք է վերամեկնարկենք մեր հարաբերություննեը՝ նոր փուլի անցնելու»,-ասել է Պեսկովը՝ Russia Today-ին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ձգտել է, ձգտում է եւ ձգտելու է ԱՄՆ հետ լավ հարաբերությունների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին:»

«Մենք հետաքրքված ենք տնտեսական համագործակցությունում, ԱՄՆ հետ միասին պատասխանատվություն ենք կրում գլոբալ եւ ռազմավարական կայունության համար: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ այդ ամենը հնարավոր է փոխըմբռնման եւ փոխադարձ համագործակցության հիման վրա: Եթե շահույթ ստանում է միայն մի կողմը, ապա մեր հարաբերություններում, ինքնաբերաբար դժվարություններ են առաջանում»,-ասել է Պեսկովը:

Նա հավաստիացրել է, որ Մոսկվան շարունակելու է Վաշինգթոնի հետ հարաբերությունների բարելավման եւ խորացման կուրսը: