Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Բրյուսելում կհանդիպի ԵՄ ընդլայնման քաղաքականության եւ հարեւանության հարցերով Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Այս մասի հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով եվրահանձնակատարի գրասենյակը:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն հարցեր, որոք կապված են Երեւանում Արեւելյան գործընկերության կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման հետ, հայտարարել է եվրահանձնակատարի գրասենյակի մամուլի ծառայությայն աշխատակցուհի Անկա Պադուրարը: Ընդ որում, նա դժվարացել է ասել, արդյոք քննարկման թեման լինելու է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը: Նա հայտարարել է, որ բոլոր հարցերին կկարողանա պատասխանել հանդիպումից հետո:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, սեպտեմբերի 12-ին Հայաստան կժամանի ԵՄ ընդլայնման քաղաքականության եւ հարեւանության հարցերով Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: