Բրազիլիայի իշխանությունները դադարեցրել են երկրի նախագահի՝ ԱՄՆ կատարելիք այցը նախապատրաստող աշխատանքային խմբի գործունեությունը՝ կապված լրտեսական սկանդալի հետ, հաղոդում է «ՖրանսՊրես» գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ներկայացուցչին:

Բրազիլական լրատվամիջոցները, որոնց տրամադրության տակ են հայտնվել Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերը, հաղորդել են, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Բրազիլիայի եւ Մեքսիկայի նախագահների հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային հաղորդակցությունը: Երկրի հաղորդակցման նախագահի խոսքով՝ Վաշինգթոնն առայժմ համոզիչ բացատրություններ չի տվել այս խնդրի առնչությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»: