Ադրբեջանը քննարկում է Երեւանում կայանալիք Արեւելյան գործընկերության երկրների  արտգործնախարարների նիստին իր մասնակցության հնարավորությունը:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը ԱՊԱ-ին հայտնել է, որ նիստը Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ կայանալիք վերջին հանդիպումը կդառնա: «Այդ պատճառով հնարավոր է՝ մասնակցենք, գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված»:

Հիշեցնենք, Արեւելյան գործընկերության երկրների  արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստը Երեւանում կկայանա սեպտեմբերի 12-13-ին՝ Վիլնյուսի գագաթաժողովի նախօրեին: Այդ օրերին Երեւանում կկայան նաեւ  Արեւելյան գործընկերության երկրների կրթության նախարարների հանդիպումը: