Ուկրաինայի գերագույն դատարանը մերժել է վերանայել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործը՝ կապված պաշտոնեական չարաշահումների հետ, այսօր հաղորդել է դատարանի մամուլի ծառայությունը: Վճիռն ուժի մեջ է և բողոքարկման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ ապրիլին ՄԻԵԴ-ը Տիմոշենկոյի գործով վճիռ էր կայացրել: ՄԻԵԴ-ը մի շարք խախտումներ էր արձանագրել՝ կապված Տիմոշենկոյի ձերբակալության հետ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: