Եվրամիության երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ընդունել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը եւ դատապարտել այն:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին հայտարարել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը: Վիլնյուսում ընթանում է ԵՄ 28 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
«Բոլոր երկրները դատապարտում են քիմիական զենքի կիրառումը (Սիրիայում) եւ կարծում, որ դրա պատասխանատուները պետք է օրենքի առաջ պատասխան տան»,- Օլեկասի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, նա նշել է, որ «շատ նշաններ կան, որ իրականում ռեժիմն է (Բաշար Ասադ) քիմիական զենք կիրառել: Օլեկասի խոսքով՝ ներկայումս ԵՄ երկրներում Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողության հարցում միասնական դիրքորոշում չկա, սակայն հարցը կարող է ընդգրկվել հաջորդ հանդիպման օրակարգում:





























