Հայերի ցեղասպանության հանրահայտ ժխտող եւ «Los Angeles Times» թերթի նախկին գլխավոր խմբագիր Դուգ Ֆրանցը, ով հայերի  ցեղասպանության մասին լրագորղ Մարկ Արաքսի  հոդվածի հրապարակմանը խոչընդոտելու համար հեռացվել էր աշխատանքից, նշանակվել է ԱՄՆ-ի Պետդեպարտամնետի նոր մամուլի քարտուղար: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ը:

Դուգ Ֆրանցը Թուրքիայի հետ վաղեմի կապեր ունի: Նա մի քանի տարի շարունակ աշխատել է Ստամբուլում, նախ որպես «The New York Times»-ի գործակալության ղեկավար, ապա որպես «Los Angeles Times»-ի հետաքննիչ լրագրող: Նա կապեր է հաստատել թուրաքական տարբեր պաշտոնական անձանց հետ, այդ թվում նաեւ Լոս-Անջելեսում Թուրքաիայի գլխավոր հյուպատոսի հետ, բացի այդ 2007թ.-ի մայիսին մեկնել էր Ստամբուլ՝ կլոր սեղանի մասնակցելու համար: