«Ամերիբանկը» նախատեսում է Ղարաբաղում կենտրոնանալ մանր ու միջին ձեռնարկատիրության վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում NEWS.am-ի թղթակիցը, սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում բանկի ընդլայնված մասնաճյուղի բացմանը լրագրողներին է հայտարարել բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ակտիվ ներդրումներ է կատարում բոլոր ոլորտներում, մոտ ժամանակներս մեր նպատակն է մանր ու միջին ձեռնարկատիրության վարկավորումը, ինչպես նաեւ մանրածախ բանկային ծառայությունները»,- հայտարարել է Ա.Անեսյանը: Այժմ բանկի վարկային փաթեթում կորպորատիվ եւ մանրածախ ոլորտների փոխհարաբերությունը կազմում է 80-ը 20-ի համեմատ, սակայն բանկը նախատեսում է Ղարաբաղում մանրածախ հաճախորդներին ներգրավել, այդ թվում նաեւ վարկերի ու ավանդների արտոնյալ պայմանների հիման վրա: Այդ արտոնությունները կտարածվեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձնանց վրա»,- հավելել է տնօրենը:

Նա նշել է, որ մասնաճյուղի սարքավորումների հնարավորությունները չեն զիջում բանկի հայաստանյան մասնաճյուղերին, այդ թվում նաեւ Երեւանի գլխավոր մասնաճյուղում:

«Ակնկալում ենք հաճախորդների թվի աճ, քանի որ տոկոսադրույքներով ու ծառայություններով, ինչպես նաեւ սպասարկամն որակով «Ամերիաբանկը» Ղարաբաղում մրցունակ է լինելու»,- հայտարարել է Ա.Անեսյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ՀՀ-ում ունի 8, իսկ ԼՂՀ-ում` 1 մասնաճյուղ: