Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Թուրքիան զարգացող տնտեսությամբ երկրից վերածվեց խնդրի՝ ինչպես օտարերկրյա ներդրումների, այնպես էլ տեղական ձեռնարկատերեի համար, գրում է Գերմանիայի ռուսալեզու «Եվրոպա էքսպրես» թերթը:

Անցյալ շաբաթ դոլարի համեմատ թուրքական լիրայի փոխարժեքը հաղթահարեց հոգեբանորեն կարեւոր նիշը՝ կազմելով 2,02 լիրա մեկ դոլարի դիմաց, այն դեպքում, երբ 5 տարի առաջ կազմում էր 1,30 լիրա մոկ դոլարի դիմաց: Տեղական ֆոնդային շուկայի ցուցանիշը երեք տարվա ընթացքում 27 տոկոսով կրօատվել է, իսկ ՀՆԱ աճի տեմպերը 6 տոկոսից նվազել է 2,2 տոկոսի:

Հոդվածի հեղինակների խոսքով, «Էրդողանի կառավարությունը շարունակում է ձեւացնել՝ կրկնելով, իշխանության մոտ գտնվելու 11 տարվա ընթացքում յուրաքանչյուր բնակչի համար վիճակագրական  եկամուտ երեք անգամ աճել է»: Սակայն իրավիճակն արմատապես փոխվել է: Թուրքիան մյուս  զարգացող պետությունների նման, տառապում է կապիտալի արտահոսքից: Այն տեղափոխվում է ԱՄՆ՝ հուսադրվելով այդ երկրում տոկոսադրույքների աճին:

Կապիտալի արտահոսքը Թուրքիայի տնտեսության վրա կրկնակի բացասական հետեւանք է թողնում: Նախ, թուրքական բանկերը զրկվում են «էժան» գումարներից, որոնց հաշվին իրենք վարկավորում էին թուրքական տնտեսության զարթոնքը: Երկրորդ, օտարերկրյա ներդրողների գումարնեեւը թեեւ մասամբ, բայց լրացնում էին երկրի վճարողական հավասարակշռության պակասուրդը: Այս տարի այդ պակասը աճել է 42 տոկոսով:

Թուրքիայի Կենտրոնական բանկի փորձերը պահպանել լիրան անկումից հակառակ արդյունք տվեցին, ինչը մեծապես վնասեց թուրք արտադրողներին, որոնք մի քանի տարի առաջ դոլարով վարկեր էին վերցրել. նրանք հարկադրված են ծայրահեղ անհարմար փոխարժեքով դոլար գնել:

Պատկերի եզրափակման համար շատ ներդրողներ ակնկալում են, որ աշնանը երկրում կվերականգնավեն զանգվածային ելույթները Էրդողանի դեմ, ով կայունության երաշխավորողից վերածվել է ռիսկի գործոնի, ամփոփում է «Եվրոպա էքսպրեսը»: