Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման են ենթարկել 33-ամյա Անուշավան Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 12-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի /առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 1-ին եւ 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 2-րդ մասի մեղադրանքով:





























